լուծում են խնդիրներ

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 4-6
Նպատակը՝
սովորողների մտածողության զարգացում
Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամաբ
գունավոր գնդակների միջով տեսանելի և ավելի հասկանալի դարձնել առաջին հայացքից դժվար թվացող խնդիրների լուծման ընթացքը
Ընթացքը՝
Սովորողներին կառաջադրվեն հետևյալ տիպի խնդիրներ՝
Պայուսակում կա 4 կանաչ, 6 դեղին և 10 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երկուսը լինի կարմիր։12

Պայուսակում կա 3 կանաչ, 5 դեղին և 15 կարմիր գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երեքը լինի կանաչ։17
Պարկում կա 7 կանաչ, 9 դեղին և 15 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։17

Պարկում կա 2 կանաչ, 4 դեղին և 7 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է հանել, որպեսզի դրանց մեջ լինենտարբեր գույնի գնդակներ։9
Սովորողները գունային խաղի միջոցով պետք է հասկանան ինչպես լուծեն նմանատիպ խնդիրները։
Սովորողների կողմից նմանատիպ խնդիրների կազմում ու լուծում
Արդյունքը՝
ունային խաղի միջոցով սովորողների համար ավելի հասկանալի կդառնա նմանատիպ խնդիրների լուծումը։
սովորողների կազմած խնդիրների տեղադրում իրենց բլոգներում
Սովորողների կողմից ֆոտոշարքի տեղադրում իրենց բլոգներում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *