Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ  չեն հիշում, մեզ  չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ,  ժամեր ու  վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ  չեն հիշում, մեզ  չեն պահպանում, այլ անգութ կերպով  մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ ամեն ինչ կրում. գութան են շինում,  հողերը հերկում. լուծ, սամի շինում, եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝ մանկիկ օրորում. քանոն են շինում  ՝ տետրակներ տողում, նավեր են շինում ՝ ծովի մեջ լողում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Ով չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղողը. և քանի տեսակ կանաչ ու կարմիր, թուխ — թուխ ու սպիտակ, և այդ  ամենը  մարդիկ են ուտում…

Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ  կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Խելո՛ք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցե՛ք, մեզ պահպանեցե՛ք  և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցե՛ք…

Առաջադրանքներ

Պատմվածքից ի՞նչ և ինչիպիսի՞ հարցերին պատասխանող հնգական բառ դո՛ւրս գրի՛ր։

Ի՞նչ —փայտ կրակ տուն ծիածան տանձ

Ինչպիսի՞ — անգութ բարի անուշիկ կարմրա թշիկ թուղ-թուղ

Տրված բառապակապցություններով նախադասություններ կազմի՛ր։

խելոք մանուկներ, փափուկ հաց

Խելոք մանուկները խաղում են գնդակով

Հայրիկը գնում է առնել փափուկ հաց:

Գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

կերակուր-ճաշ

կշտանալ-հագենալ

անգութ-անխիղջ

շինել-կառուցել

խելոք-բարի

մանուկ-փոքրիկ

հանդ-արտ

հերկել-ակոսել

Ծառի անունից մի գանգատ (բողոք ) էլ դո՛ւ գրի՛ր։

Ինձ վառում են, կտրում, են, չեն ջրում:

Իսկ հիմա էլ բողոք գրի՛ր օճառի, թեյնիկի, գլխարկի կամ ակնոցի անունի

Ես Ոճառն եմ, ես բողոքում եմ որոհետև կեղտոտ ձեռքերով ինձ են կպնում:

Ես թեյնիկն եմ, ես բողոքում եմ որոհետև ինձ դնում են վառարանին և մոռանում են ինձ վերցնել:

Ես գլխարկն եմ, ես բողոքում եմ որոհետև մարդիկ ինձ հետ վատ են:

Ես ակնոցն եմ, ես բողոքում եմ որոհետև ինձ գցում են գետնին ու ջարդում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *