Բայի ժամանակը
Բայն ունի երեք ժամանակ՝ ներկա, անցյալ և ապառնի:
Ներկա ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվում է այժմ, ներկա պահին:
Անցյալ ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվել է ներկա պահից առաջ, անցյալում:
Ապառնի ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվելու է ներկա պահից հետո, ապագայում:
Առաջադրանքներ
- Ընդգծված բառերին նայի՛ր և ասել բառն անհրաժեշտ ձևով գրի՛ր:
Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց*
- Թթու է:
Երբ աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում է*
- Թթու է:
Եթե աղվեսի դունչը խաղողին չհասնի, կասի*
- Թթու է:
Աղվեսի դունչը խաղողին չի հասնելու, ասելու է
- Թթու է:
- Նայի՛ր ընդգծված բառերին և գցել բառն անհրաժեշտ ձևով գրի՛ր:
Հիմարը մի քար գցեց հորը, հազար խելոք հավաքվեցին, չկարողացան հանել:
Հիմարը մի քար գցում է հորը, հազար խելոք հավաքվում են, չեն կարողանում հանել:
Եթե հիմարը մի քար գցի հորը հորը, հազար խելոք կհավաքվեն, չեն կարողանա հանել:
Եթե հիմարը մի քար գգցի հորը, հազար խելոք հավաքվեին, չէին կարողանա հանել:
Հիմարը մի քար գգցի հորը, հազար խելոք հավաքվելու են, չեն կարողանալու հանել:
Օժանդակ բայ
Օժանդակ բայերը ինքնուրույն չեն գործածվում, այլ սովորական բայերի հետ:
Օժանդակ բայերն են՝ եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էինք, էիք, էին:
ես նկարում եմ: դու պարում ես, նա երգում է: մենք կարդում ենք, դուք պարում եք: նրանք պարում են: Ես կռվում էի: Դու երգում էիր: նա պարում էր: Մենք խոսում էինք: դուք լսում էիք: Նրանք խաղում էին:
Եթե օժանդակ բային ավելանում է չ ժխտական մասնիկը, նրա ուղղագրությունը չի փոխվում: Օրինակ՝ եմ – չեմ, ես -չես, ենք – չենք, եք-չեք, են-չեն, էի-չէի, էիր-չէիր, էր-չէր, էինք-չէինք, էիք-չէիք, էին-չէին:
Բացառություն է կազմում է-ն, այն դառնում է չի:
Ներկա ժամանակ | ||||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |||
I դեմք | Ես | եմ | Մենք | ենք |
II դեմք | Դու | ես | Դուք | եք |
III դեմք | Նա | է | Նրանք | են |
Անցյալ ժամանակ | ||||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |||
I դեմք | Ես | էի | Մենք | էինք |
II դեմք | Դու | էիր | Դուք | էիք |
III դեմք | Նա | էր | Նրանք | էին |
- Օժանդակ բայերի գործածությամբ կազմի՛ր նախադասություններ:
- Ես գիշերը խաղում էի: Դու դասը չես սովորել: Նա պատուհանից նայում է: Նրանք գիրք են կարդում: Մենք ընկերներով շատ ենք սիրում խաղալ: