Շունը ջրհորի մոտ

Skip to content

Մայրենի լեզու

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոց, 4-րդ դասարան

Մայրենի լեզու

Տեքստային աշխատանք:

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Շունը և նրա ձագերը ապրում էին ագարակում, որի տարածքում մի ջրհոր կար:

Շների մայրը իր ձագերին բազմիցս զգուշացրել էր, որ մոտ չգնան ջրհորին և խաղալիս հնարավորինս հեռու մնան ջրհորից:

Ձագերից մեկը, որը և միևնույն ժամանակ ամենահետաքրքրասերն էր, միշտ մտածում էր, թե ինչու նրանք պետք է այնտեղ չգնան:

Շատ ժամանակ մտածելուց հետո, որոշեց թաքուն գնալ և պարզել, թե որն է ջրհորի գաղտնիքը: Փոքրիկ շունը գնաց ջրհորի մոտ:

Նա բարձրացավ փոքրիկ պատի վրա, այնուհետև հայացք գցեց դեպի ջրհորի ներսը:

Այդ պահին նա տեսավ մեկ այլ շուն ջրի մեջ: Վախից և զարմանքից գլուխը հետ քաշեց:

Ապա որոշ ժամանակ անց կրկին գլուխը առաջ տարավ, որպեսզի ստուգի արդյոք մյուս շունը դեռ այնտեղ է, թե ոչ:

Advertisement

Տեսնելով, որ անծանոթը դեռ այնտեղ է, մի որոշ ժամանակ անթարթ նայեց նրան, ապա շարժեց գլուխը և տեսավ, որ մյուս շունը նույնպես շարժեց գլուխը:

Ապա շարժեց թաթը, հետո մյուսը, և տեսնելով, որ մյուս շունը կրկնում է իր բոլոր շարժումները, բարկացավ և որոշեց կռվել անծանոթ շան հետ՝ թռչելով դեպի նա:

Ջուրն ընկնելուց հետո միայն նա հասկացավ, որ ոչ մի ուրիշ շուն էլ չկար իրենից բացի:

Նա սկսեց հուսահատորեն թաթերով իրեն պահել ջրի վրա և հաչել, մինչև ագարակի տերը եկավ այդ ձայների վրա և փրկեց նրան:

Այդ դեպքից հետո շունը սովորեց իր դասը՝ բացահայտելով ջրհորի գաղտնիքը:

Միշտ լսեք, թե ինչ են ասում մեծերը։ Խնդրեք, որ բացատրեն, եթե չեք հասկացել, բայց երբեք մի՛ արհամարհեք:

Տեքստային առաջադրանքներ

1. Ինչո՞ւ շունը հայտնվեց ջրհորի մեջ։

Ա) Սաստիկ շոգ էր և շունը որոշեց լողալ։

Բ) Ջրհորում այլ շուն տեսավ, որոշեց կռվել նրա հետ։

Գ) Ցանկանում էր պարզել ջրհորի գաղտնիքը։

Դ) Ջրհորում ձուկ էր տեսել։

2. Որտե՞ղ էր ապրում շունը։

շունը ապրում էր ագարակում:

3. Ի՞նչ էր զգուշացրել փոքրիկ շներին մայր շունը։

Շների մայրը իր ձագերին բազմիցս զգուշացրել էր, որ մոտ չգնան ջրհորին և խաղալիս հնարավորինս հեռու մնան ջրհորից:

4. Ո՞վ էր ջրհորի անծանոթ շնիկը։

իր սերն էր

5. Ջրհորում հայտնվելուց հետո ի՞նչ պարզեց փոքրիկ շնիկը։

Բառային առաջադրանքներ

1. Տեքստից դո՛ւրս գրիր 4 բառ, որոնք գործողություն են կատարում։ մտածել, բարձրանալ, բարկանալ, քաշեցլ:

2. Շարունակի՛ր ըստ օրինակի՝ բացահայտել— բացահայտել գաղտնիքը։

Տեսնել—շանը

Չլսել—ձայն

Թռչել—ենկնքում

Սովորել—խոսալ

3. Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

Խելոք—շնիկ

Կապույտ—ջրհոր

Սիրուն—մայրիկ

Ձիերով—ագարակ

4. Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները։ Մտածում էր-խորհեր, թաքուն-գաղտնի անթարթ-անթարթափ, բարկացավ-զայրանալ:

5. Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հականիշները:հեռու-մոտիկ, փոքր-մեծ, բաձրացավ-իչավ, առաջ-հետ

Share this:

https://widgets.wp.com/likes/index.html?ver=20240521#blog_id=220902530&post_id=1958&origin=mayreni4.wordpress.com&obj_id=220902530-1958-664c56acd098c

Related

Մայիսի 20-24-ի անելիքներ18.05.2024In “2023-2024 ուստարի”

Նադեր Էբրահիմի «Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ»16.01.2024In “2023-2024 ուստարի”

Վիլյամ Սարոյան «Առաջին օրը դպրոցում»13.09.2023In “2023-2024 ուստարի”

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Դիտել Անահիտ Հարությունյան-ի բոլոր գրառումներըՀեղինակԱնահիտ ՀարությունյանՀրատարակված՝16.05.2024Կարգեր2023-2024 ուստարիՄայրենի լեզուԻնքնաստուգումներ

Թողնել մեկնաբանություն

Write a comment…Մեկնաբանություն

Գրառումների նավարկումը

ՆԱԽՈՐԴPrevious post:Դոնալդ Բիսեթ «Պահմտոցի»

ՀԱՋՈՐԴNext post:Մայիսի 20-24-ի անելիքներSearchSEARCH

ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

« Ապր

Մայրենի լեզու Create a free website or blog at WordPress.com.

Privacy & Cookies: This site uses cookies. By continuing to use this website, you agree to their use.
To find out more, including how to control cookies, see here: Cookie Policy

Design a site like this with WordPress.com

Get started

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *