Մի անգամ Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ։
Նա թաքնվեց մե’րթ տների ետևում, մե’րթ ծխնելույզների ետևում, եւ շունչը պահած, այնքան նստեց, մինչև Լուսինն անշտապ ու թաքուն մոտեցավ ու գտավ նրան։
Երբեմն էլ Մութը դեսուդեն էր նետվում, նախքան կկարողանար թաքնվել ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում։ Եվ, ընդհանրապես, նա կարողանում էր ճարպկորեն թաքնվել Լուսնից։
Բայց մեկ էլ Արևը ծագեց, ու փոխվեց ամեն ինչ։
— Ա’յ, հիմա կստանաս,— ասաց Լուսինը։— Տեսնենք, թե Արևի՞ց որտեղ կթաքնվես։
— Երեխաների ետևում,— երբ նրանք դպրոց գնան,— պատասխանեց Մութը։— Ես կդառնամ նրանց ստվերը։
— Ինչ խոսք, որ խելոք ես մտածել,— ասաց Լուսինը։— Բայց երբ երեխաները մտնեն դպրոց, այդ դեպքում ո՞ւր կթաքնվես։ Հիմարի’կ, ես քեզ լավ խորհուրդ կտամ․ թաքնվիր Երկրի մյուս կողմում, այլապես Արևն անմիջապես կգտնի քեզ։
Advertisement
— Չի գտնի,— պատասխանեց Մութը։— Սպասիր, ինքդ կտեսնես, որ չի գտնի։
Բայց Արևն ավելի ու ավելի բարձրացավ երկնակամարի վրա, Մութն, այնուամենայնիվ, նահանջեց դեպի Երկրի մյուս կողմը ու այնտեղ գիշեր եղավ։ Իսկ այս կողմում Արևի հետ պահմտոցի խաղալու համար մնացին միայն մի քանի փոքրիկ մուգ շերտեր։
Այդ շերտերը շատ ուրախ էին, վազում էին մարդկանց ետևից, վազում էին նույնիսկ կովերի ետևից, իսկ մի քանիսը դարձան թռչունների ստվերներ և նրանց հետ թռչում էին մարգագետիններով։ Բայց ի վերջո, Արևը նրանց բոլորին էլ գտավ, ու մնաց միայն մի մուգ շերտ։
— Քեզ էլ կբռնեմ,— ասաց Արևը։— Որտեղ էլ թաքնվես՝ կբռնեմ։
— Չես կարող,— ասաց մուգ շերտը։— Ես այնպիսի տեղ գիտեմ, ուր ինձ երբեք չես գտնի։ Աչքերդ փակիր ու հաշվիր մինչև տասը, իսկ ես կթաքնվեմ։
Արևն անցավ թուխպի ետևը և հաշվեց մինչև տասը։ Հետո նորից դուրս եկավ։
— Հավանաբար, թաքնվել է մեկնումեկի ետևում ու դարձել նրա ստվերը,— մտածեց Արևը։
Եվ Արևը լուսավորեց բոլոր անկյունները, խորշերը, բայց Մութը կորել էր ու կորել։ Մի օր էլ լուսավորեց, հաջորդ օրը լուսավորեց Մութին գտնելու համար, բայց այնպես էլ չգտավ ու չէր էլ կարող գտնել, որովհետև Մութը հարմար տեղ էր թաքնվել՝ սանդուղքի տակի նկուղում։
— Ի՜նչ հաճելի է այստեղ,— մտածեց Մութը,— այլևս դուրս չեմ գա։
Ու այլևս դուրս չեկավ։
Ահա թե ինչու՝ սանդուղքի տակ գտնվող նկուղում միշտ մութ-֊մութ է։
Տեքստային առաջադրանքներ
1. Պահմտոցի խաղալիս Մութը որտե՞ղ էր թաքնվում Լուսնից:
Նա թաքնվեց մե’րթ տների ետևում, մե’րթ ծխնելույզների ետևում:
2. Որտե՞ղ էր Լուսինը Մութին առաջարկում թաքնվել:
ա) երեխաների ետևում
բ) Երկրի մյուս կողմում
գ) ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում
դ) մութ տների և ծխնելույզների ետևում
3. Ի՞նչն էր քեզ համար ամենից զարմանալին այս պատմության մեջ: Դո՛ւրս գրիր այդ հատվածը:
Ինչ խոսք, որ խելոք ես մտածել,— ասաց Լուսինը։— Բայց երբ երեխաները մտնեն դպրոց, այդ դեպքում ո՞ւր կթաքնվես։ Հիմարի’կ, ես քեզ լավ խորհուրդ կտամ․ թաքնվիր Երկրի մյուս կողմում, այլապես Արևն անմիջապես կգտնի քեզ։
4.Տեքստից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Պատմողական
Մի անգամ Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ։
Հարցական
Բայց երբ երեխաները մտնեն դպրոց, այդ դեպքում ո՞ւր կթաքնվես։
5. Ի վերջո Մութը կարողացավ թաքնվել Արևից՝
Ա) սանդուղքի վրա
Բ) ծխնելույզների ետևում
Գ) սանդուղքի տակի նկուղում
Դ) մարդկանց ետևում
6. Մութին թաքնվելու մի տեղ էլ դո՛ւ առաջարկիր:
Ամպերի հետևը:
Բառային աշխատանք
1. Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:
Մեծ նկուղ
Աղմկոտ լուսին
Արևոտ դպրոց
Առողջ մարդ
2. Ըստ օրինակի կատարի՛ր առաջադրանքները՝ օրինակ՝ երգել-երգ:
թաքնվել-թաքստոց
խաղալ-խաղ
բարձրանալ-բարձրություն
մտածել-միտք
3. Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հոմանիշները:
թաքուն-գաղտնի անմիջապես-միանգամից, ստվեր-շողք, նկուղում-մառան:
4. Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հականիշները:
Մութ-լույս, բաձրացավ-իջնել, փոքրիկ-մեծ, հաճելի-տհաճ
Share this:
Related
Վիլյամ Սարոյան «Առաջին օրը դպրոցում»12.09.2023In “2023-2024 ուստարի”
Ցախավելի գաղտնիքը11.04.2024In “2023-2024 ուստարի”
Արևն ու Լուսինը13.05.2024In “2023-2024 ուստարի”
Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան
Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Դիտել Անահիտ Հարությունյան-ի բոլոր գրառումներըՀեղինակԱնահիտ ՀարությունյանՀրատարակված՝15.05.2024Կարգեր2023-2024 ուստարի, Նախագծեր, Ինքնաստուգումներ
Թողնել մեկնաբանություն
Write a comment…Մեկնաբանություն
Գրառումների նավարկումը
ՀԱՋՈՐԴNext post:Տեքստային աշխատանք: Շունը ջրհորի մոտSearchSEARCH
- Մայիսի 2024
- Ապրիլի 2024
- Մարտի 2024
- Փետրվարի 2024
- Հունվարի 2024
- Դեկտեմբերի 2023
- Նոյեմբերի 2023
- Հոկտեմբերի 2023
- Սեպտեմբերի 2023
- Օգոստոսի 2023
- Հուլիսի 2023
- 2023-2024 ուստարի
- Համո Սահյան
- Հաշվետվություն
- Հեռավար սովորողներ
- Հորինուկներ
- Ճամբար
- Ճամփորդություն
- Մայիսյան հավաք
- Մայրենի լեզու
- Միլենա Դաղբաշյան
- Նախագծեր
- Շաբաթական աշխատակարգ
- Շուրջտարյա
- Ուսումնական աշուն
- Ուսումնական գարուն
- Ուսումնական փաթեթ
- Ուսումնական օրացույց
- Ուսւմնական ամառ
- Ջաննի Ռոդարի
- Սովորողներ
- Ստուգատես
- Վիլյամ Սարոյան
- Տոներ, ծեսեր
- Ֆիլմադարան
- Ամանոր
- Անհատական ռադիո, TV
- Աշնանային հավաք
- Առանց կարգի
- Ավետիք Իսահակյան
- Արևմտահայերեն ընթերցումներ
- Բառարաններ
- Ելք
- Ես կարդում եմ
- Զատիկ
- Ընթերցարան
- Ընթերցողական
- Իմ գրադարանը
- Ինքնաստուգումներ
- Ծրագիր
- Կարդում ենք Չարենց
- Կարդում ենք Աղայան
- Կարդում ենք Թումանյան
- Կոմիտասյան օրեր
- Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր
Մայրենի լեզու Create a free website or blog at WordPress.com.
Privacy & Cookies: This site uses cookies. By continuing to use this website, you agree to their use.
To find out more, including how to control cookies, see here: Cookie Policy