Skip to content

Մայրենի լեզու

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոց, 4-րդ դասարան

Մայրենի լեզու

Ջ. Ռոդարի «Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա»

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:  Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյուններինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր  բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը, ամենևին սուր չէին, դրանք բութ էին, բութ:

Advertisement

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե, արդարացի չէ. այդպես չի՛ կարելի:

-Իհարկե, արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե՛,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:կողքին, վարչ, տարօրինակ, անգամ:
  2. Փուշ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն: փուշ մտավ իմ վոտքի վրա:
  3. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
    ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

3. Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին: 

Գոյական

տներն

Անկյուներ

Ածական

երկրում

բայ

կառուցված

4. Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:

  • ա/ճամփորդել-ճամփորդ անել
  • բ/պետք է վճարեք-ուզում եք վճարել
  • գ/ասաց-ասեց
  • դ/երազում էր-երազում է

5. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:

6. Լրացրո՛ւ  առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար զորությունը:
բ/Խաչն իմն է, գտածը ես գիտեմ:
գ/Փողոցում սովորիր փողոցում էլ կկորցնես:
դ/այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

7. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Պատմողական

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:

հարցական

Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

8. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև:

Արևածաղիկ

9. Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

Զովանինոն ենեց երկիր է հայտնվել որ ոչ մի սուր բան չկա:

10. Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

11. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

12. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Այո:

Առաջադրանքները՝ Ն․ Նիկողոսյանի

Share this:

https://widgets.wp.com/likes/index.html?ver=20240523#blog_id=220902530&post_id=1818&origin=mayreni4.wordpress.com&obj_id=220902530-1818-664ef966956fb

Related

Ջ. Ռոդարի «Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով»21.04.2024In “2023-2024 ուստարի”

Ոսկի քաղաքը03.03.2024In “2023-2024 ուստարի”

Ջ. Ռոդարի «Ջրի կաթիլը»18.04.2024In “2023-2024 ուստարի”

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Դիտել Անահիտ Հարությունյան-ի բոլոր գրառումներըՀեղինակԱնահիտ ՀարությունյանՀրատարակված՝13.04.2024Կարգեր2023-2024 ուստարիՋաննի ՌոդարիԸնթերցարան

Թողնել մեկնաբանություն

Write a comment…Մեկնաբանություն

Գրառումների նավարկումը

ՆԱԽՈՐԴPrevious post:Ապրիլի 15-19-ի անելիքներ

ՀԱՋՈՐԴNext post:Արևմտահայերեն թատրոն (ստվերային)SearchSEARCH

ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

« ՄրտՄյս »

Մայրենի լեզու Blog at WordPress.com.

Privacy & Cookies: This site uses cookies. By continuing to use this website, you agree to their use.
To find out more, including how to control cookies, see here: Cookie Policy

Design a site like this with WordPress.com

Get started

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *