Կոմիտասի աշուն

Աշուն

Կոմիտաս

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:

Լեցուն-լիքը

Տարափ-անձրև

բուք-քամի

մառան-գինի պահելու նկուղ

Վայուն-Կռնչացող

Բացատրի՛ր բառերը
ծնավ-ծնվել

սնավ-սնել, սնուլ

քնավ-քնել

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։

Աշունը շուտով մեր բակը կզարդարի ոսկի տերևներով:

Կարդա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։
Օրինակ՝ սարսել—դարսել

վայուն-մայուն, փչել-ճչել, սնավ-ծնավ-քնավ միրգ-գիրկ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *