Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Շաչել-սուր ձայն հանել, Ունկնդիր-լսող զարգել-խփել, ձայնակցել- զուգահեռ խոսել, ժիր-ակտիվ, զըվարդ-ուրախ, հավերժական-հշտական

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

Ինչպես ծերունին,ձենով պառաված,

Երկարակեց անտառ

բընության զըվարթ համերգ

Բնության ձայներ

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատպավորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

4.  Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.

Վըտակ-անհագիստ, Անտառ-ծեր, ժայռ-մտախոհ

  • ըստ բանաստեղծության
  •  ըստ քո բնորոշման

5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր

Կար մի վըտակ, վըտակը սիրում է ժայռից ներքև թռչել: Վըտակի ուրախ ձայնի մի անում է հինավուրց անտառի ծառերի ծվծվոցը:

6. Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր արտասանությունդ և հրապարկի՛ր բլոգումդ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *