Կանոնավոր և անկանոն կոտորակներ
Ինչպես գիտենք, սովորական կոտորակը ստացվում է, երբ ամբողջը բաժանում
ենք հավասար մասերի և վերցնում ենք մի քանի մասը:
Օրինակ՝ 5/7- րդ կոտորակը ցույց է տալիս, որ ամբողջը բաժանել են յոթ
հավասար մասերի և վերցրել են դրանցից հինգը:
Հայտարարը ցույց է տալիս, թե քանի՞ մասի են բաժանել ամբողջը, իսկ համարիչը՝
թե դրանցից քանի՞սն են վերցրել:
Բնականաբար, ամենաշատը կարելի է վերցնել բոլոր եղած մասերը, այդ դեպքում
կոտորակի համարիչն ու հայտարարը իրար հավասար են, և մենք ստանում ենք
ամբողջը, օրինակ՝
11/11=1
Այն անբնական դեպքը, երբ կոտորակի համարիչը ավելի մեծ է հայտարարից,
օրինակ՝ 6/5անվանում են անկանոն կոտորակ:
Կոտորակը, որի համարիչը փոքր է հայտարարից, կոչվում է կանոնավոր
կոտորակ:
Կոտորակը, որի համարիչը մեծ է հայտարարից կամ հավասար է նրան,
կոչվում է անկանոն կոտորակ:

2/5<1, 8/5>1, 5/5=1
Ուշադրություն
Կանոնավոր կոտորակը փոքր է մեկից, անկանոնը մեծ է մեկից:
Առաջադրանքներ դասարանում
1․ Իրարից առանձնացրեք կանոնավոր և անկանոն կոտորակները
789/855, 27/35, 9/5, 16/15, 117/25,7/14, 7/18, 7/3, 171/95

Անկանոնավոր 9/5 16/15 117/25 7/3 171/95

Կանոնավոր 789/855 27/35 7/14 7/18
2․ Աստղանիշը փոխարինիր, որպեսզի ստացվի
կանոնավոր կոտորակ
8/9 17/34 16/215 127/18
Անկանոն կոտորակ
20/19 327/314 16/215 127/18
3․ Համեմատեք կոտորակները
7/34 և 8/3
27/4 և 82/94
9/34 և 8/7
4․ Արտահայտիր նշված միավորներով՝

8/5դմ=160 սմ
4/10մ=400 սմ
6/10սմ=6 մմ
4/25 կգ=160գ
4/8ժ= 120ր
Խնդիր1․
Մայրիկը իր պատրաստած գաթայի 1/5-րդ մասը տվեց Արմենին, 2/5-րդ
մասը՝ Դավիթին, իսկ մնացած մասը՝ Սերգեյին։ Ո՞ւմ բաժինն էր
ամենաշատը։Արմենին
Խնդիր2․
Ավտոմեքենան պետք է անցներ 150 կմ ճանապարհ։ Նա մինչև կեսօր
անցավ ճանապարհի 3/5 -րդ մասը։ Որքա՞ն ճանապարհ նրան մնաց
անցնելու։90
Խնդիր3․
Ամբողջ ճանապարհի 3/4-րդ մասը անցնելուց հետո ո՞ր մասը կմնա
անցնելու։4 մասը
Խնդիր4․
Գիրքն ունի 280 էջ։ Գայանեն կարդաց գրքի 3/5-ը։ Քանի՞ էջ մնաց
կարդալու։ 168

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *