Skip to content

Մայրենի լեզու

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոց, 4-րդ դասարան

Մայրենի լեզու

Ցախավելի գաղտնիքը

(Հին զրույց)

Շատ հին ժամանակ մի թագավոր կար
Զորեղ, իմաստուն և շատ էլ արդար:
Դա որ ծերացավ, մոտեցավ մահվան,
Չգիտեր, թե ո՞վ կհաջորդե իրան.
Թեպետ նա ուներ տասներկու որդի,
Բայց չէր իմանում, թե որին ընտրի:
Մեծը ուժով էր, բայց անգութ ու չար,
Նրանից փոքրը՝ թույլ և ցավագար.
Երրորդը՝ անհոգ ու խելքից պակաս,
Չորրորդը՝ անմիտ, թեև անվնաս.
Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր,
Ոչ մեկը նրա բնույթը չուներ.
Միայն մի քիչ հույս կրտսերն էր տալիս,
Բայց նա էլ հոր մոտ չէր գնում, գալիս,
Այդ պատճառով էլ հայրը չգիտեր,
Թե արդյոք նա ինչ շնորհքի տեր էր:
Թագավորն այսպես շատ որ մտածեց,
Հանելուկի պես մի բան հնարեց.
Մի թարմ ցախավել իր առջև դրած,
Որդոցը կանչեց և նրանց ասաց.
-,,Սիրելիք, այսօր ես ձեզ կանչել եմ,
Որ վերջին կամքս ամենքիդ հայտնեմ.
Ինչպես տեսնում եք , ես ծերացել եմ,
Եվ բավական է, որքան ապրել եմ.
Շուտով իմ նախնյաց ճամփովը կերթամ.
Նրանց պես ես էլ սև հող կդառնամ:
Բայց քանի ողջ եմ, շունչս բերնումս,
Կուզեմ ձեզ հայտնել, ինչ կա մտքումս.-
Ահա ձեր առջև մի թարմ ցախավել,
Որ ես հենց այսօր կապել եմ տվել.
Ձեզնից ով որ կկոտրե սրան,
Իմ թագն ու գահը ես կտամ նրան:
Դեհ, առաջ եկեք, ուժերդ փորձեցեք,
Տեսնեմ ձեզանից որդ կկոտրեք:
-Հայր, ես կկոտրեմ,- ասաց մեծ որդին,
Եվ վստահությամբ մոտեցավ ավլին.
Վեր առավ ավելն ու ծունկը կալավ,
Քաշեց, քաշքշեց ոչինչ չի եղավ.
Շատ քրտինք թափեց, շատ չարչարվեցավ,
Դեղնեց, սփրթնեց ու ետ քաշվեցավ:
Հետո երկրորդը եկավ, վեր առավ,
Նա էլ իր եղբոր դառն օրին հասավ.
Երրորդն էլ եկավ իր ուժը փորձեց,
Բավական տանջանք չորրորդն էլ կրեց,
Մյուսներն էլ իրանց բախտը փորձեցին,
Բայց ցախավելը չի էլ ծռեցին,
Ամենից վերջը փոքրը մոտեցավ
Եվ իր հոր առջև այսպես խոսեցավ.
-Հայր, ես չեմ ուզում իմ ուժը փորձել
Իմ եղբարց նման իզուր չարչարվել.
Ես երեխա չեմ, որ ձեռքս մեկնեմ
Դեպի լուսինը, որ նրան բռնեմ.
Ջուրը կխեղդե, կրակը կայրե,
Ով այս չգիտե, թող նա փորձ անե:
Ես ուժ տեսնում եմ ամենայն բանում,
Թե երկրիս վրա , և՛ թե երկնքում:
Առ մեկ բարակ ծեղ, մի մազ կամ մի թել,
Մեծ ուժ կգտնես ամենի մեջ էլ:
Թե փոքրիկ միջատ, թե ուղտ ահագին,
Ամենքն էլ ուժից մեկ բաժին ունին
Կա և խելքի ուժ, ինչպես և սրտի,
Աչքի, ականջի, ձեռքի և ոտքի.
Ուժ չի ունենալ ոչ մի առարկա,
Եթե մասներում միություն չկա.
Մասներն իրար հետ, երբ սերտ կապ ունին,
Նրանք անկասկած ուժով կլինին
Այսպես շատ անհատ երբ որ միանան,
Մեծ և չափազանց մեծ ուժ կստանան.
Մեզ լավ օրինակ մրջյունն ու մեղուն,
Թե նրանք խմբով ինչեր են անում.
Նրանց պես եթե մարդիկ միանան,
Լեռներ կշրջեն, եթե կամենան.
Եվ ինչքան լճեր, ինչքան ջրանցքներ
Միացած ուժով կարող են շինել:
Ես քո տերության ցրված ուժերը,
Ինչպես ցախավլիդ ճկուն ճղները,
Աուր կապերով կապած կապահեմ,
Այս է քո միտքը, ես ինչքան գիտեմ:
Բայց որ իմ միտքը լավ հասկացնեմ,
Տեսեք ավելը ինչպես կկոտրեմ»:
Եվ այս ասելով՝ նա վեր է առնում,
Ավելի կապերը քանդում, արձակում.
Ճկուն ճղները վերցնում է հատ-հատ,
Ամենի առջև կոտրում զատ-զատ:
-Ապրիս, որդյակս,-ասում է հայրը,-
Քեզ է արժանի իմ թագն ու գահը:
Գրկում է որդուն, ճակատը համբուրում,
Եվ թագն իր ձեռքով գլխին է դնում:
-Տեսեք ,-ասում է մյուս եղբայրներին,-
Դուք չնախանձեք ձեր եղբոր փառքին,
Եթե սրա հետ սերտ սիրով մնաք,
Ավելի մեծ ուժ և փառք կստանաք.
Իսկ եթե զատվիք և ջոկ-ջոկ լինիք,
Քանդված ավելի պես շուտ կկոտրտվիք:
-Մենք հնազանդ ենք,- ասում են նրանք,-
Տալով եղբորը պատիվ և հարգանք.
Իմաստուն որդին հասավ մուրազին,
Դուք էլ նրա պես հասնիք ձերինին:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ և դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։
  2. Անգութ-անսիրտ, ցավագար-հիվանդ, ծեղ-շյուղ,
  3. Բացատրի՛ր հետևյալ մտքերը

Շուտով իմ նախնյաց ճամփովը կերթամ-նախնիների հետքերով

Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր-հայրիկի ուզելով

Բայց քանի ողջ եմ, շունչս բերնումս-Դեռ կենդանի է և չի մահացել

3. Արձակ պատմի՛ր զրույցը։

Հայրը փորձում էր որդիներին ապացուցել քանի դեռ նրանք համաղբված են նրանք շատ ուժեղ են և անկոտրուն

4. Ինչպիսի՞ն էր թագավորը։ Տեքստից դո՛ւրս գրիր նրան բնութագրող հատվածը։

Շատ հին ժամանակ մի թագավոր զորեղ, իմաստուն և շատ էլ արդար:

5. Ինչպիսի՞ն էին որդիները։ Տեքստից առանձնացրո՛ւ նրանց բնութագրող հատվածներ:


Մեծը ուժով էր, բայց անգութ ու չար,
Նրանից փոքրը՝ թույլ և ցավագար.
Երրորդը՝ անհոգ ու խելքից պակաս,
Չորրորդը՝ անմիտ, թեև անվնաս.
Միայն մի քիչ հույս կրտսերն էր տալիս,
Բայց նա էլ հոր մոտ չէր գնում, գալիս,
Այդ պատճառով էլ հայրը չգիտեր,
Թե արդյոք նա ինչ շնորհքի տեր էր:

6. Ո՞րն է այս զրույցի ասելիքը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։

Զրույցի ասելիքը այն է, որ եթե մարդիկ միասնական են, համաղբված նրանք շատ ուժեղ են և իրենց շատ դժվար կլինի կոտրել:

7. Դուրս գրիր՝ քո կարծիքով ամենակարևոր նախադասությունը։

Մեզ լավ օրինակ մրջյունն ու մեղուն,
Թե նրանք խմբով ինչեր են անում.
Նրանց պես եթե մարդիկ միանան,
Լեռներ կշրջեն, եթե կամենան.

8. Ընտրի՛ր ժողովրդական ասացվածքներ, որոնք համապատասխանում են զրույցի իմաստին։

Մի ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը երես:

Իրար մեջք մեջքի տանք, ,սարեր շուռ կտանք:

9. Մի ասացվածք էլ ի՛նքդ հորինիր։

Առանց եղբայր կիսատ եմ, եղբորս հետ անպարտ եմ:

Share this:

https://widgets.wp.com/likes/index.html?ver=20240423#blog_id=220902530&post_id=1760&origin=mayreni4.wordpress.com&obj_id=220902530-1760-6627cf186013d

Related

Նադեր Էբրահիմի «Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ»16.01.2024In “2023-2024 ուստարի”

Ոսկի քաղաքը03.03.2024In “2023-2024 ուստարի”

Մեղուն ու մարդը27.03.2024In “2023-2024 ուստարի”

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Դիտել Անահիտ Հարությունյան-ի բոլոր գրառումներըՀեղինակԱնահիտ ՀարությունյանՀրատարակված՝11.04.2024Կարգեր2023-2024 ուստարիՄայրենի լեզուՆախագծերԸնթերցողականԿարդում ենք Աղայան

Թողնել մեկնաբանություն

Write a comment…Մեկնաբանություն

Գրառումների նավարկումը

ՆԱԽՈՐԴPrevious post:Էրիխ Ռասպե «Բարոն Մյունխհաուզենի արկածները»

ՀԱՋՈՐԴNext post:Ապրիլի 15-19-ի անելիքներSearchSEARCH

ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

« Մրտ

Մայրենի լեզու Create a free website or blog at WordPress.com.

Design a site like this with WordPress.com

Get started

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *