Skip to content

Մայրենի լեզու

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոց, 4-րդ դասարան

Մայրենի լեզու

Ուղտը

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։ 1 միավոր
Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։ Ուղտի միջազգային անվանումը առաջացել է արաբերեն <գեղեցկություն>բառից:
Ինչո՞վ է սնվում ուղտը։ Ուղտը սնվում է ամենինչով, նույնիսկ կոշտ փշերով:
Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։
Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:
  1. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։ 1 միավոր

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև չկարողանա

  1. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։ 1 միավոր

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ,

Ուղտը մոտիկ է արածում,

բայց հեռուն է տեսնում։

հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ, հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

Ուղտը մոտիկ է արածում, բայց հեռուն է տեսնում։

  1. 4. Տեքստից դո՛ւրս գրիր, ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ 1 միավոր

Բառային աշխատանք

  1. Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվականները։ 1 միավոր երկու, երեք, հինգ հարյուր, չորս, երկու հարյուր:
  2. Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։ 1 միավոր
  3. շիկացած-կարմրած գեղեցիկ-սիրուն հարվածել-խփել տապ-տաք բարկություն-թյուն
  4. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։ 1 միավոր

Ուղտ, միասապատ, բուրդ, ուղտափուշ, ավազ, անտարբեր, փշոտ, բարձրություն, տհաճ, միջազգային, երկսապատ։

Պարզ բառերԲարդ բառերԱծանցավոր բառեր
ուղտմիասապատանտարբեր
բուրդուղտափուշերկսապատ
բարձրություն ավազ
տհաձմիջազգային
  1. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։ 1 միավոր

Փափուկ բուրդ

Խելոք կենդանի

Բարկացած ուղտ

Ցուրտ եղանակ

  1. Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։հաստ-բարակ հեշտ-դժվար, կուշտ-փափուկ երկար-կարճ ցուրտ-տաք 1 միավոր
  2. Տեսքտից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն։ 1 միավոր
  3. Պատմողական
  4. Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:
  5. հարցական
  6. Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից:

Share this:

https://widgets.wp.com/likes/index.html?ver=20240417#blog_id=220902530&post_id=1729&origin=mayreni4.wordpress.com&obj_id=220902530-1729-6620061a6b37a

Related

Ընձուղտներ07.04.2024In “2023-2024 ուստարի”

Առյուծ02.03.2024In “2023-2024 ուստարի”

Մեղուն ու մարդը27.03.2024In “2023-2024 ուստարի”

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Դիտել Անահիտ Հարությունյան-ի բոլոր գրառումներըՀեղինակԱնահիտ ՀարությունյանՀրատարակված՝08.04.2024Կարգեր2023-2024 ուստարիՄայրենի լեզուՆախագծերԻնքնաստուգումներ

Թողնել մեկնաբանություն

Write a comment…Մեկնաբանություն

Գրառումների նավարկումը

ՆԱԽՈՐԴPrevious post:Ընձուղտներ

ՀԱՋՈՐԴNext post:Ապրիլի 15-19-ի անելիքներSearchSEARCH

ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

« Մրտ

Մայրենի լեզու Create a free website or blog at WordPress.com.

Privacy & Cookies: This site uses cookies. By continuing to use this website, you agree to their use.
To find out more, including how to control cookies, see here: Cookie Policy

Design a site like this with WordPress.com

Get started

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *