Skip to content

Մայրենի լեզու

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոց, 4-րդ դասարան

Մայրենի լեզու

Ընձուղտներ

 Ընձուղտներ

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:

Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ  են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:

Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբողջությամբ սև է: Նա ունի նաև շատ սուր տեսողություն՝ ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո: Կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:

Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով: Իրենց ցեղակիցներին ընձուղտները վերաբերվում են խորին հարգանքով: Նրանք գրեթե երբեք չեն վիճում միմյանց հետ, միայն խմբի ավագ լինելու համար կարող են վեճեր լինել, և այդ դեպքում ընձուղտները կռվում են՝ միմյանց հարվածելով պարանոցներով:

Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:

Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:

Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Գիշերը կարող է նաև պառկած քնել: Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով (ոչ ավելի քան 20 րոպե) քնում է պառկած վիճակում: Ի դեպ, նա միակ կենդանին է, որ չի կարողանում հորանջել:

Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

Ընձուղտը նաև սարսափելի «բուրում է», այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:

Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայի մի շարք երկրների արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում։

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։ 1 միավոր
Որտե՞ղ են ապրում ընձուղտները։Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով:
Ինչպե՞ս են ընձուղտները դիմավորում նորածին ձագուկին։Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:
Ինչպե՞ս են որոշում ընձուղտի տարիքը։նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ  են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:
Օրվա մեծ մասն ինչպե՞ս է անցկացնում ընձուղտը։Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: 
  1. Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։ 1 միավոր

Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: 

  1. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։ 1 միավոր

Բարին որ չլիներ,

Գործը վաղվան մնաց,

չարն աշխարհը կքանդեր։

իմացիր՝ կորավ -գնաց։

բարին որ չլիներ, չարն աշխարհը կքանդեր:

գործը վաղվան մնաց, իմացիր՛ կորավ-գնաց:

  1. Տեքստից դո՛ւրս գրիր ընձուղտների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ 1 միավոր Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը:
  2. Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը:

Բառային աշխատանք

1.Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։ 1 միավոր մեկ, տասնվեց, քսան հիցուն հինգ, երեսունվեց երեսուն շատտասնմեկ, վեց, հիցուն:

2.Գրի՛ր կանաչիով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։  1 միավոր

յուրահատուկ-առացնահատուկ վեճեր-կռիվներ, հպվել-դիպչել, նվազել-պակասել

  1. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։ 1 միավոր

Ընձուղտ, մարդ, ձայն, փոքրիկ, մանկապարտեզ, անխնա,  բույս, հյութեղ, ջուր։

Պարզ բառերԲարդ բառերԱծանցավոր բառեր
ձայնընձուղտփոքրիկ
մարդանխնա
բույսՄանկապարտեզ հյութեղ
ջուր
  1. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։ 1 միավոր

Անուշ այգի

Օգտակար կենդանի

Բարձրահասակ ընձուղտ

Ուրախ մարդ

  1. Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։ 1 միավոր
  2. զվարճալի-տխրալի սուր-տափակ, ամուր-թույլ
  3. Բացատրի՛ր «կրակի հետ խաղալ» և «ձեռք քաշել» դարձվածքները։ «կրակ» կամ «ձեռք» բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։ 1 միավոր
  4. վտանգավոր քայլ կատարել
  5. Հրաժարվել

Share this:

https://widgets.wp.com/likes/index.html?ver=20240418#blog_id=220902530&post_id=1741&origin=mayreni4.wordpress.com&obj_id=220902530-1741-66213d3f2a90c

Related

Մայրենի լեզուն 4-րդ դասարանում. ծրագիր07.07.2023In “2023-2024 ուստարի”

Կարդում ենք Թումանյան15.01.2024In “2023-2024 ուստարի”

Ֆիլմադարան05.07.2023In “2023-2024 ուստարի”

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Դիտել Անահիտ Հարությունյան-ի բոլոր գրառումներըՀեղինակԱնահիտ ՀարությունյանՀրատարակված՝07.04.2024Կարգեր2023-2024 ուստարիՄայրենի լեզուՆախագծեր

Թողնել մեկնաբանություն

Write a comment…Մեկնաբանություն

Գրառումների նավարկումը

ՆԱԽՈՐԴPrevious post:Ապրիլի 8-12-ի անելիքներ

ՀԱՋՈՐԴNext post:ՈւղտըSearchSEARCH

ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

« Մրտ

Մայրենի լեզու Blog at WordPress.com.

Privacy & Cookies: This site uses cookies. By continuing to use this website, you agree to their use.
To find out more, including how to control cookies, see here: Cookie Policy

Design a site like this with WordPress.com

Get started

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *